Սուսերամարտի կանանց Ռուսաստանի հավաքականը նվաճել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող աշխարհի առաջնության թիմային չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում ռուսաստանցիները 45։40 հաշվով պարտության մատնեցին Ֆրանսիայի հավաքականին, փոխանցում է news.am-ը:

Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձան Յանա Եգրոյանը, Սոֆյա Վելիկայան, Սոֆյա Պոզդնյակովան և Օլգա Նիկիտինան։

1/8 եզրափակիչում Ռուսաստանի թիմը հաղթել էր Ադրբեջանին (45:38), քառորդ եզրափակիչում՝ Չինաստանին (45:28), կիսաեզրափակիչում՝ Իտալիային (45:37)։

Յանա Եգորյանը 2016թ․ Ռիոյի կրկնակի օլիմպիական չեմպիոն է։