Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների համար բիզնես գործունեության ընթացակարգերը կդյուրացվեն:

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստում: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխանցմամբ, որոշումը կազդի 500 բժշկական կենտրոնի վրա:

Նախգծում նշվում է, որ Ֆինանսատնտեսական հաշվետվության գործող ձևաչափում գործունեության արդյունքները բնութագրող ցուցանիշների մի մասը արդեն իսկ հնարավոր է ստանալ էլեկտրոնային առողջապահության համակարգից և առանձին տեղեկատվության հավաքագրումը ոչ նպատակահարմար է, իսկ եկամուտների ըստ հիվանդանոցային և արտահիվանդանոցային տեսակների տարանջատման դեպքում առաջանում է ներկայացվող տեղեկատվության արժանահավատության սկզբունքի խախտման ռիսկ:

Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների հաշվետվողականությունը և հնարավորություններ կստեղծվեն պետական միջոցների փաստահեն բաշխման համար: