Փետրվարի 7-ին վախճանվել է Համացանցի համահիմնադիր և ոչ առևտրային էլեկտրոնային սահմանագծերի հիմնադրամի (EFF, Electronic Frontier Foundation) հիմնադիր Ջոն Փերի Բառլոուն:

Այս մասին հաղորդվում է հիմնադրամի կայքում: Բառլոուն Ջոն Գիլմորի և Միթչել Քափորի հետ միասին 1990 թվականին հիմնել է EFF ոչ առևտրային կազմակերպությունը՝ Համացանցի օգտատերերի իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության նպատակով՝ ամենից առաջ կառավարական մարմինների և մասնավոր կորպորացիաների ոտնձգություններից: Բառլոուն նաև հայտնի է որպես մի քանի երգերի հեղինակ: