Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Թուրքիայի հանրապետության թեմ մի քանի հատուկ տնտեսական միջոցառումների վերացման մասին»։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համաձայն փաստաթղթի, Ռուսաստանը մասնակիորեն կվերականգնի Թուրքիայի հետ քաղաքացիների փոխադարձ այցերի համաձայնագիրը։

Այժմ Թուրքիայի քաղաքացիներն ինչպես ծառայողական, այնպես էլ հատուկ անձնագրերով կկարողանան այցելել Ռուսաստան՝ անկախ ուղևորության նպատակներից:

Հրամանագիրն ուժի մեջ կմտնի Թուրքիայի կողմից ռուսների նկատմամբ նման միջոցառումների ընդունման դեպքում։