Ֆրանսիայի պատմական հուշարձանների գլխավոր ճարտարապետ Ֆիլիպ Վիլնյևը ասել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է փլուզվել: Այս մասին գրում է «Գազետա․ռու»-ն։

Նշվում է, որ վերակառուցման մեջ գտնվող կառույցի փլուզումը կարող է տեղի ունենալ անոմալ ջերմության պատճառով:

Վիլնյևն ասել է, որ տաճարի պատերը դեռևս շատ խոնավ են, որը կուտակվել է շենքում ապրիլին բռնկված կրակը հանգցնելու արդյունքում: Նա ավելացրել է, որ ջուրը կարող է շատ արագ չորացնել, քանի որ երկրում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ են արձանագրվում, ինչն էլ կարող է վտանգ առաջացնել շենքի համար: