ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վայոց ձորի մարզում բարձրորակ ակնաբուժական ծառայություններ կմատուցեն։

«Հայկական ակնաբուժական նախագծի հետ հանդիպման արդյունքներով որոշեցինք, որ նրանց 5-րդ մարզային կենտրոնը կբացվի Եղեգնաձոր քաղաքում և կապահովի Վայոց Ձորի մարզը բարձրորակ ակնաբուժական ծառայություններով, ներառյալ աչքի վիրահատությունները», - գրել է նախարարը։

Նա հայտնել է, որ նաև որոշել են՝ մասնագետների համատեղ այցելություններ կարվեն Վայոց Ձորի սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին տեղում ակնաբուժական և ստոմատոլոգիական բուժօգնություն ցույց տալու համար։