Qualcomm ընկերությունը համագործակցելով շարժական հեռախոսների մի շարք խոշորագույն արտադրողների հետ կթողարկի Snapdragon X5 չիպի բազայի վրա 5G-ի հետ համատեղելի սմարթֆոններ: Արտադրանքը պատրաստ կլինի 2019 թ․- ին: Այդ մասին ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:

Qualcomm-ը կապի անլար միջոցներ մշակող ընկերություն է։

Սմարթֆոնները կթողարկվեն Nokia-ի, HTC-ի, LG-ի, Sony-ի, Vivo-ի, Xiaomi-ի և ուրիշների կողմից: Apple և Samsung կորպորացիաները այս ցուցակում չկան:

Բացի այդ, Qualcomm-ը հայտարարել է, որ Snapdragon X5-ը թեստային ռեժիմով կօգտագործվի Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Գերմանիայի, Ճապոնիայի, Սինգապուրի, Ավստրալիայի և այլ երկրների խոշորագույն շարժական օպերատորների կողմից: Փորձնական նախագծի գործարկումը պլանավորված է 2018 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: