Սիմֆերոպոլի օդանավակայանում բացվել է հանրահայտ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, նրա աշակերտների և հետևորդների նկարների վերարտադրությունների ցուցահանդեսը։

««Այվազովսկին և ծովանկարչության ավանդույթները» խորագիրը կրող ցուցադրական ծրագիրը նվիրված է մեծ նկարիչ Այվազովսկու ծննդյան 202-ամյակին, որի անունն է այս տարվանից կրում Սիմֆերոպոլի օդանավակայանը։ Ներկայացված է Այվազովսկու ութ նկարի վերարտադրություն, նաև նրա աշակերտների և հետևորդների՝ Էմմանուիլ Մագդեսիան, Միխայիլ Ալիսով և Արսենի Մեշչերսկի»,- հայտնել են օդանավակայանից, գրում է «ՏԱՍՍ»-ը։

Օդանավակայանում ցուցահանդեսի բացմանը բանաստեղծության և ջութակի հնչյունների ներքո ավազի վրա վերստեղծվել է Այվազովսկու երկու կտավ և նրա աշակերտ Մագդեսիանի մեկ նկար։