Ադրբեջանը Թուրքիայից մասնագետներ է ներգրավելու կործանված ՄԻԳ-29-ի որոնողական աշխատանքներում։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 24-ին ռազմական ինքնաթիռն ուսումնամարզական թռիչքի ժամանակ կորել է ռադարների տեսադաշտից, հավանաբար, ընկել Կասպից ծովը։ Որոնվում է օդաչուն։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ որոնողական աշխատանքներին լրացուցիչ ուժեր ներգրավելու համար դիմել են Թուրքիայի համապատասխան կառույցներին, և մոտակա ժամանակներում սպասվում է այդ կառույցների մասնագետների այցն Ադրբեջան։ Որոնումներին մասնակցում են բազմաթիվ նավեր, ավիացիան։