Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվն 2017թ․-ին աճել է 27․8 %-ով՝ հասնելով 32մլն 410․000-ի։

Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկության համաձայն՝ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել էր 25․3 մլն։ Իսկ զբոսաշրջության ոլորտի եկամուտը նշված ժամանակահատվածում ավելացել է 18․9 %-ով՝ հասնելով 26․3 մլրդ դոլարի։

2017թ․ Թուրքիա ամենից շատ զբոսաշրջիկ է մեկնել Ռուսաստանից։

  • Ռուսաստան-Թուրքիա - 2016թ․՝ 866․000 զբոսաշրջիկ, 2017թ․՝ 4․7 միլիոն։ Զբոսաշրջիկների թիվը մեկ տարում ավելացել է 444 %-ով։

Զբոսաշրջիկների թվով երկրորդ հորիզոնականում Գերմանիան է։

  • Գերմանիա-Թուրքիա - 2017թ․՝ 3․5 մլն զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը նվազել է 7 %-ով։ 2016թ․՝ 3․8 մլն զբոսաշրջիկ։

Երրորդ հորիզոնականում Իրանն է։

  • Իրան-Թուրքիա - 2016թ․՝ 1․6 մլն զբոսաշրջիկ, 2017թ․՝ թիվն ավելացել է ավելի քան 50 %ով՝ 2․5 միլիոն։

Այս ցանկում Իրանին հաջորդում են

  • Վրաստանը (2․4 մլն կամ 10 % աճ),
  • Բուլղարիան (1․8 մլն կամ 9 % աճ),
  • Անգլիան (1․6 մլն կամ 3 % անկում),
  • Ուկրաինան (1 մլն կամ 22 % աճ),
  • Իրաքը (896․000 կամ 13 % աճ),
  • Նիդերլանդները (799․000 կամ 11 % անկում),
  • Ադրբեջանը (765․000 կամ 26 % աճ)։

Զբոսաշրջիկների թվով առաջատար քսանյակում տեղ են գտել նաև Սաուդյան Արաբիան, Հունաստանը, Ֆրանսիան, Ռումինիան, Բելգիան, Ղազախստանը, Իսրայելը, ԱՄՆ-ն, Լեհաստանը և Շվեդիան։