Օգոստոսի 31-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրության բացումը և համանուն պատկերագրքի շնորհանդեսը` նվիրված Առաջին աշխարհամարտի տարիներին հայ ռազմիկների կյանքին ու ճակատագրին։ Ներկայացվելու է ռուսական բանակի կազմում կռվող արևելահայ զինվորների փորձառությունը հայրենիքից հեռու՝ ռազմաճակատում, ավստրոհունգարական գերության մեջ նրանց առօրյա կյանքը, փախուստը կամ ազատությունը, վերադարձը հայրենիք և հետագա կյանքը։ Նրանցից շատերը, սակայն, այդպես էլ չվերադարձան։

Ցուցադրությունն ընդգրկում է նաև Օսմանյան բանակում կռվող արևմտահայ զինվորների ճակատագիրը՝ Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության պատմության համատեքստում: