130 ստարտափ ընկերություն հարկային արտոնություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Գերատեսչության ֆեյսբուքյան պաշտոնական էջի փոխանցմամբ, օգոստոսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել մոտ 90-ը: Դիմող ընկերությունները տարբեր երկրներից են՝ Ֆրանսիա, ԱՄՆ, ՌԴ, Հոլանդիա, Ավստրիա, Վրաստան և յալն:

Նշվում է, որ մինչև 2022 թվականն արտոնություն ստացած ընկերությունները կստեղծեն մոտ 800 աշխատատեղ: