Համահայկական ամառային յոթերորդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող, մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

Նման որոշում կայացրել է Կառավարությունն այսօրվա նիստին՝ Արտաքին գործերի նախարարության առաջարկով։

Համահայկական ամառային յոթերորդ խաղերը կկայանան օգոստոսի 6-17-ը։ Բացումը տեղի կունենա Արցախում՝ Ստեփանակերտում։