Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը, պատանիների Եվրոպայի գործող չեմպիոն, 92 կգ քաշային Լյովա Գևորգյանին հաջողվել է դառնալ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Երրորդ տեղի համար պայքարում նա 7։4 հաշվով առավելության է հասել հնդիկ Մոնու Դահիյաի նկատմամբ։

Լյովա Գևորգյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 11։0 հաշվով հաղթել էր բելառուս Վլադիսլավ Կազլովին, ¼ եզրափակչում 12։2 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանը ներկայացնող Ռավշանբեկ Ջումաբոևի նկատմամբ, կիսաեզրափակչում 3։6 հաշվով զիջել էր Իրանի ներկայացուցիչ Յուսեֆի Սանգանիին, ով դարձել էր պատանիների աշխարհի չեմպիոն։