Բեռլինում 49 տարեկանում մահացել է իսլանդացի կոմպոզիտոր Յոհան Յոհանսոնը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Խոր վշտով տեղեկացնում ենք մեր թանկագին Յոհանի մահվան մասին: Մենք կորցրեցինք ամենատաղանդավոր և պայծառ մարդկանցից մեկին, ում հետ աշխատելու բախտ ենք ունեցել: Թող նրա երաժշտությունը շարունակի ոգեշնչել մեզ»,- նշված է գրառման մեջ: Կոմպոզիտորի մահվան պատճառը չի հստակեցվում:

«Ոսկե գլոբուսի» դափնեկիր Յոհանսոնը եղել է նաև «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմի երաժշտության համար Օսկարի և Գրեմմիի մրցանակների անվանակարգերի հավակնորդ, «Ժամանում», «Մարդասպանը» և «Գերվածները» ժապավենների կոմպոզիցիաների հեղինակ: