Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքը 2021թ-ին կհյուրընկալի Օլիմպիական ամառային պատանեկան 16-րդ փառատոնը:

Համապատասխան փաստաթղթի տակ ստորագրել են Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահ Յանեզ Կոցիյանչիչը, գլխավոր քարտուղար Ռաֆայել Պագնոցին և Սլովակիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Անտոն Սիկելը:

2017թ-ին Բանսկա Բիստրիցան ճանաչվել է Եվրոպայի ամենասպորտային քաղաքներից մեկը և արժանացել է հեղինակավոր ACES Europe մրցանակին:

16-րդ ամառային պատանեկան Օլիմպիական փառատոնը կանցկացվի հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը: 14-18 տարեկան մարզիկները կմրցեն 10 մարզաձևերում: