2019թ. ամառային զորակոչն ավարտվել է: 2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տոկոսը հիմնականում կապված է քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների:

Նշվել է նաև, որ ընդհանուր զորակոչված զինծառայողներից մոտ 120 զինծառայող հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել է տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ:

89-ը քաղաքացի զորակոչվել է «Ես եմ» ծրագրով: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի:

Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում: Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարի ծառայություն», - ասվում է գրառման մեջ: