Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արբանյակային այս պատկերում պարզ երևում է, թե ինչպես են Սիբիրում դաժանաբար տաշել անտառները։ Անտառի կանաչի մեջ երևացող սպիտակ ուղղանկյուններից յուրաքանչյուրի մակերեսը 20-40 հեկտար է։

Սա ուղղակի էկոլոգիական հանցագործություն է Երկիր մոլորակի և բնության նկատմամբ։

Մարդկությունը կամ ուշքի կգա կամ էլ կվերանա այս մոլորակի վրայից»։