Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց բասկետբոլի հավաքականը դարձել է Անդորրայում ավարտված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող։

ՀՀ ընտրանին եզրափակիչում 79։73 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին։

Հայաստանի հավաքականի անդամ Կայլա Քեշմեշյանը ճանաչվել է առաջնության լավագույն խաղացող:

Լավագույն հնգյակում ընդգրկվել է նաև Մերի Մարգարյանը: