Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։

Մինչև 87 կգ քաշային կարգի հայկական եզրափակչում Շահինյանը հանդիպել էր Մաքսիմ Մանուկյանին։ Ծավալվել է լարված պայքար։

Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 էր՝ հօգուտ Մանուկյանի։ Շահինյանը դուրս է հրել Մանուկյանին մրցագորգից։ Մրցավարը 2 միավոր-նկատողություն է տվել Մանուկյանին՝ պայքարից խուսափելու համար։ Մանուկյանն ընկել է և այլևս չի կարողացել շարունակել պայքարը։

Գևորգ Ղարիբյանը (60 կգ) դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր։