2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն 1.5% գնաճ են գրանցել: Նույն ժամանակահատվածում, համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ստացված տեղեկության հանրապետությունում արձանագրվել է՝

  • գորգերի և հատակի ծածկերի՝ 0.1%,
  • կահույքի և կահավորանքի՝ 0.5%,
  • կենցաղային սարքերի՝ 0.7%,
  • ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 1.1%,
  • դեղագործական ապրանքների 1.3% գնաճ,
  • կոշիկի և հագուստի գները նվազել են համապատասխանաբար 4.7% և 2.7%-ով:

Ըստ ԱՎԾ-ի՝ 2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ բենզինի, դիզելային վառելիքի և փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի գներն աճել են համապատասխանաբար՝ 5.4%, 16.3% և 11.8%ով, իսկ 2017թ. հունվարի համեմատ՝ 28.7%, 37.3% և 10.9-ով: