Ներդրումային և առևտրային քաղաքականության հարցերով փորձագետ Գևորգ Թորոսյանն ասել է․

«Զվարթնոց» օդանավակայանում չվերթները տարածաշրջանում ամենաթանկն են, ինչն էլ իր հերթին ազդում է տոմսերի գների վրա։

Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղավիացիայի բնագավառում ավելի շատ հետընթաց, քան՝ առաջընթաց է արձանագրվել»։

Այս մասին գրել է armeniasputnik-ը։

Հարցի լուծումը Գևորգ Թորոսյանը կապում է Հայաստանի կառավարության և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքված պայմանագրի հետ, ըստ որի Զվարթնոց միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությանը։

«Հայաստանի իշխանությունները պետք է վերանայեն «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը, քանի որ դրա համար հիմքեր կան», - նշել է փորձագետը։

Թորոսյանի կարծիքով` որոշ խմբեր քաղավիացիայի բնագավառում իրականացվող բարեփոխումների ճանապարհին փորձում են ապակողմնորոշել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։