Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի բարեկամներ, լրատվամիջոցներից տեղեկացանք ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին աշխատանքից ազատելու մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ լրատվամիջոցներ ստեղծված իրավիճակը կապում են այդ թվում իմ անվան ու գործունեության հետ, և ստանում են մեկնաբանելու առաջարկներ, ուզում եմ նշել, որ իմ ամբողջ կյանքի գործը եղել է և կմնա մեր ազգաբնակչության առողջության պահպանումն ու վերականգնումը, ինչի համար պատրաստ եմ օր ու գիշեր աշխատել թե վիրահատարանում, թե հեռուստատեսային եթերում։ Ցավոք այս ճանապարհին հանդիպում են նաև որոշակի խնդիրներ և ոչ ադեկվատ մոտեցումներ, որոնք միշտ էլ կարելի է և անհրաժեշտ է հաղթահարել։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր երկրի և մասնավորապես առողջապահական համակարգի զարգացմանը (հատուկ շնորհակալություն ազնիվ ու օբեկտիվ լրագրողներին)։ Հուսով եմ, որ տեսչական մարմնի պես կարևոր կառույցի հաջորդ ղեկավարի համար առաջնային կլինեն թե մեր երկրի օրենքները, և թե բարոյական ու մարդկային արժեքները։

Հ.Գ. Իրականում առողջապահական համակարգում դեռ կան պաշտոնյաներ, որոնք իրենց տեղում չեն, բայց իրենց տեղը բոլորս գիտենք...»: