BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին։ Ըստ այդմ՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ ձեռք բերված Հատուկ քննչական ծառայության փաստաթղթերով՝ ցուցարաների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։

Սամվել Կարապետյանը հերքել է հրաման արձակելու մասին լուրերը՝ խոստանալով ավելի ուշ ուսումնասիրել հրապարակումը և մեկնաբանել այն: Այս մասին գրում է «ԱրմԼուր»-ը։

«Տեղյակ եմ հրապարակման մասին, բայց չեմ ուսումնասիրել: Բա ես ո՞վ եմ, որ հրաման տամ: Է՜: Բա ես է՞դ մարդն եմ, որ հրամանամ տամ՝ կրակել ցուցարարների վրա: Ինձ տեղեկացրել են, որ նման հրապարակում է եղել, բայց ես այս պահին շատ զբաղված եմ՝ Համահայկական խաղերի հետ կապված: Վերջացնենք, փաստաթուղթը կուսումնասիրեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ», - ասել է նա: