Պատմաբան Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել․

«Հայոց քաղաքական վերնախավը՝ մեկ դար առաջ.

Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը Փարիզի հաշտության համաժողովում, 1919 թվական:

Կենտրոնում նստածը՝ պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանն է, կենտրոնում կանգնածը՝ վարչապետ Համո Օհանջանյանը, ձախից նստած վերջինը՝ մեծանուն գրող և խորհրդարանի պատգամավոր Լևոն Շանթ, աջից կողաշրջված կանգնածը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարո Փաստրմաճյան և ուրիշներ:

Մինչ հիմա 20-րդ դարասկզբի մեր պատմությունն ամբողջությամբ խեղաթյուրված է ներկայացված: Առաջին Հանրապետությունը կարողացավ գոյատևել ընդամենը 2,5 տարի, բայց այդ կարճ ժամանակաշրջանում գերագույն ճիգերի շնորհիվ փորձ արվեց Հայաստանում հիմնել անկախ պետականաշինության շարունակական գործընթաց: Այդ ամենն ավարտվեց 1920թ-ի վերջին, երբ Հայաստանը կրկին գաղութացվեց Ռուսաստանի կողմից, և հազարավոր հայեցի, ազգանվեր հայ մտավորականություն հեռացավ երկրից կամ ոչնչացվեց»: