Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 7-ին ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» (Artsakh Roots Investment – ARI)» ընկերության վարչական խորհրդի անդամներ Ստեփան Տեր-Պետրոսյանին ու Վաչե Մելքոնյանին:

Քննարկվել են Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս») տասներկու և Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում («Սիդնեյ» թաղամաս») տասնհինգ տներ կառուցելու ծրագրին առնչվող հարցեր։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված բնակարանները պատրաստ կլինեն շահագործման մինչև տարեվերջ:

Այնուհետև Գրիգորի Մարտիրոսյանը Արցախի կառավարության անունից «Արի» ընկերության հետ ստորագրել է համաձայնագիր՝ ազդարարելով Աղավնո համայնքում դպրոցական շենքի շինարարության մեկնարկը:

Պետական նախարարը բարձր է գնահատել ընկերության աջակցությունը Արցախում վերաբնակեցման գործընթացին՝ ընդգծելով Սփյուռքի հետ փոխշահավետ ծրագրերի հետևողական իրագործումն ու ընդլայնումը։