Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որը շարժվում է «Օրեխովո» ավտոկայանից՝ հինգշաբթի և կիրակի օրերին:

«Տոմսի արժեքը մեծերի համար 3500 ռուբլի է, մինչև 12 տարեկան երեխաների համար՝ առանձին տեղի տրամադրմամբ՝ ուղեվարձի արժեքի 50%-ը: Ուղեբեռի արժեքը 350 ռուբլի է»,- հայտնում է «Մոսգորտրանս»-ի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ երթուղին կիրականացնի «Ֆորսաժ Ավիա» ընկերությունը՝ սկսած օգոստոսի 8-ից: Ավտոբուսը կշարժվի ժամը 15։30-ին: Տոմսերը կարելի է ձեռք բերել «Մոսգորտրանս»-ի տոմսարկղերից կամ առցանց: