Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ ու ԱՀ շարժական կապի օպերատորների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն 2020թ-ի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021թ-ի հունվարի 1-ը նվազեցնել Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։

Արդյունքում 2020թ-ի հունվարի 1-ից՝ ելքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%, մուտքային զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%։

Տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%, կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%: