Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել.

«-ԵՂԵՆ վերջածանցի մասին

«Վաճառվում են թարմ բանջարեղենՆԵՐ», «Ընդունվում են խմորեղենՆԵՐի պատվերներ», «Ունենք սպասքեղենՆԵՐի հավաքածու»...

Այսպիսի սխալ գրություններ հանդիպում են հաճախ:

Պետք է հիշել, որ -ԵՂԵՆ վերջածանցով կազմված բառերն ունեն հավաքականության իմաստ, և ճիշտ չէ դրանք ևս մեկ անգամ հոգնակի դարձնելը -ՆԵՐ մասնիկով:

Պետք է գրել.

«Վաճառվում է թարմ բանջարեղեն», «Ընդունվում են խմորեղենի պատվերներ», «Ունենք սպասքեղենի հավաքածու» և այլն»։