«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով օգոստոսի 8-ին ժամը 11:00-17:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի և Նորապատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: