ՀՀ կառավարությունն օգոսոտոսի 8-ի նիստում հաստատել է անպտղություն ունեցող զույգերին անվճար բժշկական օգնություն տրամադրելու մասին նախագիծը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է անպտղության բուժման և հաղթահարման ոլորտում անպտուղ զույգերի պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման գործընթացում առկա օրենսդրական բացերը լրացնելու, բնակչության որոշ խմբերի անպտղությամբ տառապող զույգերի իրավունքներն օրենսդրորեն սահմանելու և դրանց իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել անպտղությամբ տառապող զույգերի իրավունքների իրացումը, սահմանել մեխանիզմներ՝ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման ու իրականացման համար, վերարտադրողական առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը: