ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երկարատև դադարից կամ ավելի ճիշտ բացակայությունից հետո, կառավարությունը վերադառնում է զույգերի մոտ անպտղության պատճառների հայտնաբերման և բուժման դաշտ։

Ծրագրում այս պահին իհարկե ներգրավված չեն բոլոր այն զույգերը, որոնք ունեն այս բուժօգնության կարիքը, սակայն ծրագիրը սկսելու համար ընտրված խմբերը առաջնային են մեր երկրի համար։ Հաջող ընթացքի դեպքում, ծրագրում ներառված խմբերի ցանկը հնարավոր կլինի աստիճանաբար ընդլայնել։

Մոտ ժամանակներս տեղեկատվություն կտրամադրենք այն բժշկական կենտրոնների մասին, որոնք կիրականացնեն այս ծրագիրը, իսկ մինչ այդ եկեք հիշենք, որ անպտղությունների մեծ մասը հնարավոր է կանխարգելել վաղ տարիքից առողջ ապրելակերպ վարելով. խուսափել սեռական վարակներից, առողջ սնունդ ընդունել, ֆիզիկապես ակտիվ լինել, չծխել, չչարաշահել ալկոհոլ, աղ և շաքար»։