ՀՀ կառավարությունը 3.281 մլն դրամ կհատկացնի հայ քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրման համար:

Նախատեսվում է արձանը տեղադրել Դեմիրճյանի անունը կրող մարզահամերգային համալիրի տարածքում:

Գումարը նախագծային աշխատանքների իրականացման նպատակով կհատլացվի Երևան համայնքին: