Թուրքիայի արևմուտքում նոր երկրաշարժ է գրանցվել՝ 6,0 մագնիտուդով: Այդ մասին, ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի-ն գործակալությունը, հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ցնցումները զգացվել են երևանյան ժամանակով ժամը 15:25-ին: Էպիկենտրոնը գտնվում է Դենիզլի քաղաքից 49 կմ արևելք, օջախը՝ 7 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ այսօր առավոտյան ևս մի երկրաշարժ է գրանցվել Իզմիրի նահանգում: Թեև տուժածներ չկան, ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել տեղի բնակչության շրջանում: