Ռիո դե Ժանեյրո քաղաքի իշխանությունները հայտարարել է տեղական ժամանակով ժամը 22:00-ից փողոցային դիմակահանդեսային շքերթների անցկացման արգելքի մասին: Որոշումը կայացրել է քաղաքապետ Մարսելու Կրիվելան:

«Լռության մասին օրենքը պաշտպանում է քաղաքացիների անձնական կյանքի իրավունքը: 1746 հեռախոսահամարը աղմուկից բողոքներով բազմաթիվ զանգեր է ստանում», - ասել է քաղաքապետը: «Երբ շքերթն ավարտվում է, փողոցը մաքրվում է: Իսկ հաջորդ օրը թվում է, թե ոչինչ չէր եղել: Մենք պետք է հարգենք քաղաքացիներին, ոչ բոլորն են մասնակցում դիմակահանդեսին»,- ավելացրել է Կրիվելան:

Քաղաքային իշխանությունների որոշումը քննադատության է արժանացել տոնի որոշ կազմակերպիչների կողմից : «Ռիո դե Ժանեյրոյում դիմակահանդեսի համար երբեք որևէ խոչընդոտ կամ սահմանափակում չի եղել: Այս իրադարձությունն իր բնույթով անարխիստական է: Քաղաքապետարանի որոշումը չի կատարվի, քանի որ տոնն արդեն փողոցում է»,- հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյում Փողոցներային դիմակահանդեսի մասնակիցների անկախ ասոցիացիայի նախագահ Րիտա Ֆերնանդեսը: