Ստամբուլի ոստիկանությունը օպերացիա է իրականացրել, որի ընթացքում առգրավվել է անտիկ և միջնադարյան 912 մանրադրամ և մանրադրամ ձուլելու կաղապարներ։

Ինչպես հայտնում է Էրմենիհաբեր-ը, դրանց շարքում եղել են Կիլիկիայի հայկական թագավորության, հելենիստական և բյուզանդական ժամանակաշրջանի մանրադրամներ։

Օպերացիան իրականացվել է Ստամբուլի Էսենլեր, Ֆաթիհ և հայաշատ Շիշլի, թաղամասերում։ Օպերացիայի շրջանակներում կալանավորվել է 5 անձ։