ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների հետևանքով, կոչ է արել կուլ չգնալ ադրբեջանական քարոզչամեքենային, առավել ևս՝ չտարածել այդ տեղեկությունները:

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»,- ասել է նա, հայտնում է Shantnews-ը:

«Այս փուլում դեռ իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,-ասել է Տոնոյանը Դիլիջանում լրագրողների հետ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ՝ Տոնոյանն ասել է, որ աշխատանքները սկսել են, համապատասխան միջազգային կառույցներին դիմել են: Նախարարն ասել է նաև, որ դեռ չի կարող ասել՝ զինծառայողը հոգեբանորեն էլ է մոլորվել, թե ոչ, դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում, միաժամանակ կոչ արել Ադրբեջանի կոլեգաներին՝ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել: