«Սեքյուրիթի դրիմի» հիմնադիրն և ՍՊԸ-ին ծառայություններ մատուցած հաշվապահը ձերբակալվել են
«Սեքյուրիթի դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը և նույն ՍՊԸ-ին ծառայություններ մատուցած «Էլիպս» ընկերության հաշվապահը ձերբակալվել են։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։ Գրում է «ՊանԱրմենիան»-ը։
Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Քրեական գործի շրջանակում ընկերության տնօրենը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 մլն դրամից 43 մլն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում