Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել․

«Առողջապահության նախարարությունը համագործակցության է հրավիրում ակտիվ կամավորների, որոնք պատրաստ են մեզ օգնելու ընթացիկ ծրագրերի և նախաձեռնությունների արդյունավետությունը գնահատելու հարցում:

Նախապատվությունը կտրվի շփվող, հաղորդակցման հմտություններին տիրապետող երիտասարդներին:

Պարտադիր պայման է, որ կամավորն ունենա բժշկական կրթություն կամ լինի ուսման ընթացքում:

Մեզ միանալ ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին»: