Ֆեյսբուքում օգտատերերը տարածել են շուռ եկած ավտոմեքենայի լուսանկար հետևյալ գրառմամբ․

«Չսահմանված վայրում շինարարական աղբ թափելու հետևանքը։

Այսօր լուրեր էին տարածվում, թե իբր վթարի է ենթարկվել համայնքային հիմնարկի աղբահավաք մեքենան։
Իրականում, մեքենան, որ վթարի է ենթարկվել կապ չունի համայնքային հիմնարկի հետ։

Նկարում պատկերված մեքենան փորձել է շինարարական աղբ թափել ոչ սահմանված վայրում և քանի որ տեղանքը նախատեսված չի եղել նման գործողության համար, մեքենան իր քաշի տակ շուռ է եկել ձորը։

Կրկին և կրկին կոչ ենք անում շինարարական աղբը թափել միայն սահմանված վայրում՝ Նուբարաշենի աղբավայրում»։