Փետրվարի 12-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է 2018 թվականի ուսումնական գործընթացը՝ դատական ծառայողների և դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստմամբ: Օրենքով սահմանված կարգով՝ դատական ծառայողները և դատախազության աշխատակազմում պետական ծառայողները պարտադիր վերապատրաստում են անցնում երեք տարին մեկ անգամ: Սահմանված կարգով՝ փետրվարից մինչև մայիս վերապատրաստում կանցնեն դատական ծառայողների՝ 15, ինչպես նաև փետրվար-մարտ ամիսներին՝ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների 4 խումբ:

Դատական ծառայողների վերապատրաստման առաջին խմբում ներառված է 12 ունկնդիր՝ ներառյալ Արցախի Հանրապետությունից: Դատական ծառայողների վերապատրաստման խմբերում ընդգրկված են գրասենյակի ավագ մասնագետներ, մասնագետներ, կրտսեր մասնագետներ, գործավարներ, գլխավոր հաշվապահներ, հաշվապահներ, գնումների մասնագետներ և ֆինանսա-բյուջետային վարչության, ներքին աուդիտի վարչության, հաշվա­պա­հա­կան հաշվառման և ֆինանսական վարչության, նյութա-տեխնիկական վարչության ծառայողներ, ինչպես նաև ՀՀ դատական արխիվի աշխատակիցներ, արխիվապահներ:

Դատախազության աշխատակազմում պետական ծառայողների առաջին խմբում վերապատրաստվում է 21 ունկնդիր: Դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման խմբերում ընդգրկված են գործավա­րա­կան գործառույթներ իրականացնող պետական ծառայողներ, ֆինանսական և հաշվա­պա­հա­կան հաշվառման վարչության, գնումների և նյութատեխնիկական ապահովման վար­չության պետական ծառայողներ, քարտուղարության, արխիվի բաժնի պետական ծառայող­նե­ր, ինչպես նաև այլ գործառույթներ իրականացնող պետական ծառա­յող­ներ։

Ուսուցման ծրագրի համաձայն՝ դատական ծառայողների և դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստումն ավարտվելու է արդյունքների գնահատմամբ՝ բանավոր եղանակով, միասնական քննությամբ: