Սեպտեմբերի 1-ից Երևանի նախադպրոցական հաստատություններում կգործի երկարօրյա ծառայություն, ինչը մեծապես կթեթևացնի աշխատող ծնողների հոգսը: Այդ մասին հայտնել է Երևանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը ֆեյսբուքյան «Մանկապարտեզները և երեխաները» խմբում:

Պետական մանկապարտեզներում երեխային պետք է վերցնել գոնե 17։00-17։30-ին, իսկ աշխատանքային ժամը ավարտվում է 18։00-ին, և դեռ անհրաժեշտ է հասնել մանկապարտեզ։

«Սեպտեմբերից Երևանի բոլոր մանկապարտեզները կմատուցեն երկարացված օրվա ծառայություն, դա կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամ: Խումբը բացվելու միակ նախապայմանն այն է, որ ամբողջ մանկապարտեզից առնվազն 5 երեխայի ծնող դիմի։ Երկարօրյա խմբերը կաշխատեն 17։30-19։00», - ասվում է գրառման մեջ: Երկարօրյա ծառայության մեջ սնունդ չի նախատեսվում: