Կառավարությունը օգոստոսի 29-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն է տրամադրել 3 կազմակերպության։

Արդյունքում կիրականացվի մոտ 25.9 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի շուրջ 48 նոր աշխատատեղ:

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն կիրականացնի 20 մլրդ 869 մլն 461 հազար դրամի ներդրում,«Գոլդ Քափ» ՍՊԸ-ն՝ 4 մլրդ 622 մլն 41 հազար դրամի ներդրում, իսկ «Զեննի» ՍՊԸ-ն՝ 440 մլն դրամի ներդրում: