Օգոսոտոսի 30-ին Մատենադարանում տեղի է ունեցել աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ Այս մասին հայտնում է Shantnews-ը:

2019-2020 ուսումնական տարվա համար հիմնադրամը ստացել է 90 դիմում աշխարհի տարբեր համալսարաններ ընդունված երիտասարդներից:Հաստատվել է 55 դիմորդի հայտ՝ հաշվի առնելով նախօրոք հայտարարված չափորոշիչները, ինչպես նաև առաջնահերթությունները:

Կրթաթոշակ ստացածների մեջ է եղել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա տնտեսագիտություն է սովորելու Լոնդոնի համալսարանական քոլեջում: