Եվրատեսիլ-2020-ը կանցնի Ռոտերդամում: Այդ մասին հայտարարել է միջոցառման կազմակերպչական կոմիտեն:

«Ընտրելով Ռոտերդամը որպես միջոցառման անցկացման վայր՝ մենք ընտրում ենք ոչ միայն առանձնահատուկ պատմություն և անվիճելի առձնահատկություններ ունեցող քաղաք: Մենք ընտրում ենք Ahoy համերգասրահը, որն ըստ մեր գնահատականների, առավել հարմար հարթակ է կազմակերպելու համար 3 հեռուստաշոու ամենաարդիական տեխնոլոգիաների կիրառմամբ, որի ընդհանուր լսարանը կկազմի մոտ 180 մլն մարդ»,-ասել է մրցույթի գործադիր պրոդյուսեր Սիտսե Բաքքերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Եվրատեսիլի կիսաեզրափակիչները տեղի կունենա 2020թ-ի մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին: