Այսօր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի է ունեցել «Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների տարածաշրջանային ամառային դպրոց»-ի բացման պաշտոնական արարողությունը։

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ դպրոցը կշարունակվի մինչև սեպտեմբերի 6-ը։

Այն նպատակ ունի մեկ ոլորտի շուրջ համախմբել սկսնակ աստղագետների, ինժեներների և մի շարք այլ մասնագետների, նպաստել նրանց գիտական առաջընթացին, ստեղծել հաղորդակցվելու տիրույթ և մեծացնել օտար մասնագետների ներգրավվածությունը տարածաշրջանում:

Դպրոցի թեմաներն են՝

տիեզերական աստղագիտություն՝ տիեզերական աստղադիտարաններ, տիեզերական տվյալներ և շտեմարաններ,
տիեզերական վտանգներ՝ աստղակերպեր և երկնաքարեր,
տիեզերական թռիչքներ, տիեզերագնացություն,
տիեզերական անվտանգություն և պաշտպանություն,
տիեզերական տրանսպորտ,
հաղորդակցություն՝ համացանց, հեռախոսային կապ, հեռուստատեսություն և այլն,
տիեզերական աղբ և տիեզերական տարածության էկոլոգիա,
տիեզերական սարքավորումներ և տեխնոլոգիաներ,
տիեզերական կլիմա,
Երկրի դիտումներ և հեռազննում։

Դպրոցի կազմակերպիչներն ու հովանավորներն են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ-ն, ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնը, ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայկական վիրտուալ աստղադիտարանը: