Հայտնի է, թե ով է Վրաստանի նոր վարչապետի թեկնածուն
Քիչ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում ավարտվեց քաղխորհդի նիստը, որի գլխավոր քննարկման թեման Վրաստանի նոր վարչապետի թեկնածուի ընտրությունն էր:
Կուսակցության հիմնադիր և ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է նոր թեկնածուին՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:
Գիորգի Գախարիան վերջին ամիսների ընթացքում ամենաքննադատված քաղաքական դեմքերից է Վրաստանում: 2019 թվականի հունիսին ակցիան ցրելու պատճառով, որի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվեցին, հասարակության մի մասն առ այսօր պահանջում է նրա հրաժարականը, հայտնում է aliq.ge-ն:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում