Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է չեղարկել պատգամավորների անձեռնմխելիությունը:

Փաստաթղթով դա նախատեսվում է անել 2020թ-ից: Օրենքն ուժի մեջ կմտնի 2020թ-ի հունվարի 1-ից: Այժմ օրինագիծը պետք է ստորագրի խորհրդարանի ղեկավարը, որից հետո այն կներկայացվի նախագահ Վլադիմիր Զելենսկու ստորագրմանը, գրում է ՌԲԿ-Ուկրաինան:

Օրինագծին կողմ է քվեարկել 373 պատգամավոր: Պատգամավորները ոտնկայս ծափահարել են օրենքի ընդունմանը: