ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 25 մլն դրամ գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը մերժվել է: Դատական նիստը հետագձվեց: Այն տեղի կունենա սեպտեմբերի 17-ին:

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին կրկին ամբաստանյալ Գրիգորյանը ներկա չէր։ «Նաիրի» ԲԿ-ից տեղեկանք կար, որ պատճառը առողջական խնդիրներն են, հայտնում է Shantnews-ը։

Պաշտպանական կողմը կրկին միջնորդեց փոխել ամբաստանյալի խափանման միջոց կալանքը գրավով, այն հիմնավորմամբ, որ Մանվել Գրիգորյանը զրկված է մաքուր օդի դուրս գալու հնարավորությունից։ Պետական մեղադրողներն առարկեելվ միջնորդության դեմ՝ նշել են, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը շարունակում է աշխատել, և Մանվել Գրիգորյանը բուժվում է այն հիվանդանոցում, որտեղ ցանկացել է։