Սահմանադրական դատարանը քննում է քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի երկրորդ մասի սահմանադրականությունը: Այդ մասին ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

Եթե Քոչարյանի պաշտպանական խմբի բերած բոլոր միջնորդությունները Սահմանադրական դատարանն ընդունի, ապա, Ալումյանի խոսքով, Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։

«Քրեական հետապնդումը պետք է դադարեցվի այդ դեպքում։ Թե ի՞նչ որոշում կկայացվի, չեմ կարող ասել։ ՍԴ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը և այդ օրենքին ընդհանուր իրավասության դատարանների կողմից տրված մեկնաբանությունների լույսի ներքո։ Եթե այդ օրենքը կճանաչվի Սահմանադրությանը համապատասխանող, ապա մենք կանցնենք մեր մյուս անելիքներին», - ներկայացրել է Հայկ Ալումյանը: